Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» մեղադրյալը դիմել է ՄԻԵԴ․ ՀՀ-ում արդար դատի ակնկալիք չունի. Epress.am

Հուլիս 29,2014 17:25

2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված, «բանդայի գործով» որպես մեղադրյալ անցնող Դավիթ Գալստյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների մասով բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է վերջինիս փաստաբան Ստեփան Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ Գալստյանը հուլիսի 23-ին կայացած դատական նիստի ժամանակ ինքնավնասման էր դիմել՝ կտրելով դաստակը։

«Բռնությունների մասով այստեղ սպառել ենք բոլոր ատյանները, որևէ կերպ չկարողացանք հասնել նրան, որ քրեական գործեր հարուցվեն բռնարարքները կատարած անձանց նկատմամբ, կոնկրետ նշվել էր՝ ում մասին է խոսքը, բայց որևէ քայլ չձեռնարկվեց։ Դրա հետևանքով եղավ նաև ամբաստալյաներից մեկից մահը, որը իր մեջ նույնպես բռնություն էր պարունակում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեն բոլոր ամբաստալյաները՝ կրել են և առողջական, և բարոյական և ֆիզիկական վնասներ», – ասել է պաշտպանը։

Նյութի մանրամասները կարդացեք Epress.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031