Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որի եղբորը` 50-ամյա Հարություն Գրիգորյանին Գետք գյուղի վարչական տարածքում, ըստ նախաքննական վարկածի՝ դաժանաբար սպանել էր նրա հարևանը` ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետը` 36-ամյա Արման Կատունյանը, Aravot.am-ին փոխանցեց. «Հետաքննության աշխատանքներին չխոչընդոտելու համար զերծ կմնամ որևէ կարծիք արտահայտելուց կամ տվյալներ հրապարակելուց: Պարզապես նկատի ունենալով հասարակական հնչեղությունը` միայն կասեմ, որ կա ճշմարտություն և 21-րդ դարում դժվար չէ այդ ճշմարտությունը վեր հանել, տեխնիկական միջոցները` հեռախոսազրույցների վերծանումները և այլն լիարժեք թույլատրում են դա անել: Պարզ է, որ մյուս կողմը կատարելով նման հանցանք` փորձում է պաշտպանվել, սակայն թող իր պաշտպանությունը չկազմակերպի դիմացինին վարկաբեկելու հաշվին, թող պաշտպանվի, դա իր իրավունքն է, բայց ամեն ինչի մեջ մարդկային խիղճ պիտի լինի…
Կա արդարադատություն ու վստահ եմ, որ շուտով ամեն ինչ կբացահայտվի, և կհրապարակվեն օբյեկտիվ փաստերի վրա հիմնված հետաքննության արդյունքները, բոլորը կտեսնեն, թե որն է ճշմարտությունը»,- ասաց ռեկտորը:
Ի դեպ, Գյումրիի քաղաքապետարանի համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնից, որտեղ Հարություն Գրիգորյանն աշխատել է որպես գլխավոր մասնագետ` նրան բնութագրեցին որպես հավասարակշռված անձնավորության` մի տեսակ չհավատալով նրա սպանության մասին Գյումրիում շրջանառվող վարկածներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Միշտ կգտնվեն մարդիք,ովքեր կփորձեն վարքաբեկել ու պիտակավորել դիմացինին, փորձելով բարձրացնել սեփական ճղճիմ եսը: Մեղադրելով Հարություն Գրիգորյանին չի փոխվի կատարված հանցագործությունը, անդառնալի կորուստ է դա: Հուսով եմ կբացահայտվի հանցագորցությունը բոլոր մանրամասներով և կդադարեն բոոլոր տգետ բամբասանքները
վարկաբեկել. հանցագործություն
Ավդալյան կանանց ցեղի ժառանգորդ,այ ելիզավետա ինչ էր եղել քո մանկիկին,որ ձեր իսկ բառերով ասած Հարություն ձյաձյայի սիրո հենքի վրա կառուցված գեղեցիկ,երջանիկ, ընտանիքը քայքայեցիք,
քայքայվեք ազգովի,նրանց նվիրական երազանքները փշուր-փշուր արեցիք,փշրվեք ազգով ցեղով:
Թող խորտակվի ձեր կյանքի նավը և չհասնի իր վերջնական կառանին: