Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին 1987 թվականին կնքված պայմանագրի դրույթների խախտման համար:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հատուկ նամակ է հղել: Նամակում, պարբերականի տեղեկություններով, Միացյալ Նահանգների նախագահը հետաքրքրություն է ցուցաբերել՝ անցկացնելու բարձր մակարդակով բանակցություններ Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ համաձայնագրի դրույթների պահպանման համար անհրաժեշտ Կրեմլի քայլերը քննարկելու համար:
Այդ հարցը բարձրացվել է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրիի և Սերգեյ Լավրովի կիրակնօրյա հեռախոսազրույցի ժամանակ:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Կարդացեք նաև