Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում նախարարին. Մարդիկ, ովքեր ունեն բուժման կարիք, բարձրաձայնում են այն մասին, որ չեն կարողանում ստանալ բուժում

Հուլիս 29,2014 16:34

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի անդամ
«Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության կողմից

Հարգելի պ-ն Մուրադյան,
Ձեզ են դիմում ՁԻԱՀ–ի խնդրի ջատագովության ն հետազոտության խմբի անդամ կազմակերպությունները, որոնք համախմբում են մարդկանց, ովքեր ապրում են ՄԻԱՎ-ով եւ այլ սոցիալական նշանակության հիվանդություններով։ Կրկին անգամ դիմում ենք հեպատիտների խնդրի հետ կապված։

Մարդիկ, ովքեր ունեն բուժման կարիք, բարձրաձայնում են այն մասին, որ չեն կարողանում ստանալ բուժում, քանի որ հեպատիտ C-ի բուժման հիմնական արժեքը կազմում է մոտ 16606$՝ 1384$ (ավելի քան 500000 դրամ) ամսական։ Միևնույն ժամանակ Հայաստանի վիճակագրական պետական գործակալության տվյալներով 2014թ. ապրիլ ամսվա համար միջին աշխատավարձը կազմել է 163620 դրամ ամսական՝ հարկային պահումներով 122999 դրամ։ Դեղամիջոցի կարիք ունեցող հիվանդների, ինչպես նաև սուր կարիք ունեցողների իրական թիվը հայտնի չէ՝ համապատասխան պաշտոնական վիճակագրության բացակայության պատճառով։

Մեկ տարի առաջ 24 հուլիսի 2013թ. –ի թիվ 29 գրությունով դիմել ենք առողջապահության նախարարին, որի պատասխանը այդպես էլ չստացանք։ Մասնագետների պնդմամբ հեպատիտ C-ով հիվանդների քանակը, ինչպես նաև հեպատիտ C-ով պայմանավորված ցիրոզով մահացության դեպքերը ավելանում են։

Ելնելով նրանից, որ հեպատիտ C-ի համաճարակը կրում է թաքնված բնույթ, սակայն այն հնարավոր է հաղթահարել բուժելով վարակի աղբյուր հանդիսացող հիվանդներին, մենք ևս մեկ անգամ խնդրում և պահանջում ենք Ձեզ իրականացնել մի շարք գործողություններ։
– Հեպատիտ C-ի մոնիտորինգի համակարգի արդյունավետ ներդրում, որն իր մեջ ներառում է անվճար հետազոտման ընդլայնում ն հեպատիտ C-ով վարակված անձանց վիճակագրական հաշվառում, այդ թվում նան բուժման սուր կարիք ունեցող անձանց։
– Հեպատիտ C-ի բուժման համար առանձին ծրագիր տրամադրել առանձին ֆինանսավորմամբ, այս ծրագիրր պետք է ծածկի բուժման սուր կարիք ունեցող հիվանդների քանակը:
– Պեգիլացված ինտերֆերոն արտադրող եւ ներմուծող ընկերությունների հետ բանակցություններ իրականացնել՝ դեղամիջոցի արժեքի զգալիորեն իջեցման համար (նման փորձ ունի Վրաստանը, ուր հաջողվել է զգալիորեն նվազեցնել պեգիլացված ինտերֆերոնի գինը պետական գնումների շրջանակում և, բացի այդ, ներմուծողը պարտավորվել է բուժման 1000 կուրս վաճառել նույն իջեցված գնով):
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության ն հետազոտության խմբի անդամ կազմակերպություններն իրենց աջակցությունն են առաջարկում հեպատիտ C-ի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման մատչելիության ապահովմանն ուղղված աշխատանքներում։
Մենք ակնկալում ենք Ձեր աջակցությունն այս խնդրի լուծման շուրջ։

Հարգանքով՝ Անահիտ Հարությունյան
«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի անդամ կազմակերպություններ եւ աջակիցներ.
1. «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ
2. «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
3. «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ
4. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
5. «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031