Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին

Հուլիս 29,2014 16:17

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոլանդ Քյուրին (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինին և կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Կանադայի Կառավարության կողմից հայ համայնքի հանդեպ ունեցած հյուրընկալ և ջերմ վերաբերմունքը: «ՀՀ իշխանությունները մշտապես կոչ են անում այլ երկրներում բնակվող հայերին լինել տվյալ երկրի լավ քաղաքացիներ՝ պահպանելով ազգային ինքնությունն ու մշակութային արժեքներըե, – նշեց գերատեսչության ղեկավարը:

Նախարարը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ դեռևս 2002 թվականին Կանադայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև, որով կոչ է արվում Կանադայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտությունը հերքելու կամ աղավաղելու ցանկացած փորձ, ինչպես նաև՝ Կանադայում ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակը հարգելու ամենամյա օր դարձնելը:

Հ.Հակոբյանը կարևորեց նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրի վերաբերյալ նախարար Ջեյսոն Քեննիի քննադատական ելույթը:
Նախարար Հ.Հակոբյանը նշեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումներում ակնկալվում է Կանադայի և՛ պառլամենտական, և՛ կառավարական բարձր մակարդակի ներկայացուցչություն Հայաստանում:

Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և իրականացրած աշխատանքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը խոսեց հին և նոր սփյուռքների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունների, ինչպես նաև երկքաղաքացիության ինստիտուտի ընդունման կարևորության մասին:

Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ հյուրընկալության և տրամադրած ժամանակի համար: Նա նշեց, որ Կանադայում հայերը լավ քաղաքացիներ են, իրենց աշխատասիրությամբ և մտավոր բարձր ունակություններով նպաստում են երկրի տարբեր ոլորտների զարգացմանը:

ՀՀ սփյուռքի նախարարը Ջեյսոն Քեննին նվիրեց նախարարության նախաձեռնությամբ և պատվերով լույս տեսած «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներե պատկերագիրքը և «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսինե խորագրով «Նյու Յորք Թայմսե թերթում տպագրված Հայոց Ցեղասպանության մասին նյութրի ժողովածուն:

Քննարկվեցին սիրիահայերին օգնություն տրամադրելուն, «Նոր Հալեպե թաղամասի կառուցմանն աջակցության հետ կապված հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031