Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում ավարտվեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը:
Պայքարին մասնակցում էին 39 երկրների 300 մարզիկներ: Հայաստանը հանդես եկավ լիարժեք թիմով` 3-ական տղա եւ աղջիկ: Մրցումային առաջին օրվանից հետո Հայաստանի հավաքականների բոլոր անդամները պայքարից դուրս մնացին, բացի Գոհար Շահնազարյանից (նկարում), որն անցավ 1/24 եզրափակիչ: Այստեղ Գոհարը պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալիսիա Մարինիին, որը հետագայում դարձավ բրոնզե մեդալակիր: Սակայն մեր մարզուհին 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերեց:
Այսօր Եվրոպայի առաջնության ավարտի ամփոփման առիթով «Իմպերիալ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դեռ հայտնի չէ` Գոհար Շահնազարյանը կմեկնի՞ Բաքու, քանի որ դեռ որոշված չէ, թե Հայաստանն ընդհանրապես մարզական պատվիրակություն կգործուղի՞ Եվրոպական օլիմպիական խաղեր, թե՞ ոչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` sport.am-ի