Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կրոնական փոքրամասնությունները խտրական վերաբերմունք են զգում․ զեկույց. Epress.am

Հուլիս 29,2014 15:29

Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է կրոնական ազատությունը, սակայն ՀՀ-ում գործող որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այն: Այս մասին ասված է հուլիսի 28-ին հրապարակած ԱՄՆ Պետդեպի «Կրոնական ազատությունների մասին 2013» զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։

Համաձայն զեկույցի հեղինակների, 2013 թվականի ընթացքում եղել են հաղորդումներ պաշտամունքի վայրեր կառուցելիս կրոնական կազմակերպությունների առաջ ծառացած խոչընդոտների և դպրոցներում կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների նկատմամբ խտրականության դրսևորման վերաբերյալ:

«Գրանցված կրոնական խմբերի գերակշիռ մասը նշում են, որ իրենց գործունեության հետ կապված զգալի իրավական սահմանափակումներ չեն եղել: Մայիսին Ազգային ժողովն ընդունեց այլընտրանքային ծառայության մասին օրենքի փոփոխություններ, որոնցով զինվորական ծառայության փոխարեն կատարվող այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ սահմանվեց քաղաքացիական վերահսկողություն: Այս փոփոխություններն ընդունելուց հետո կառավարությունն ազատ արձակեց կրոնական նկատառումներով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից հրաժարվելու համար ազատազրկման մեջ գտնվող Եհովայի վկաների բոլոր անդամներին», – ասված է զեկույցում:

Չնայած որոշ դրական զարգացումներին, ԱՄՆ Պետդեպն ընդգծում է, որ նախորդ տարվա ընթացքում եղել են հաղորդումներ կրոնական պատկանելության, հավատքի և գործունեության հիման վրա հասարակական խտրականության վերաբերյալ:

Նյութի մանրամասները կարդացեք Epress.am -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031