Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Վրաստանում կան խմբեր, որոնց համար անընդունելի են բնակչության մի մասը, այդ թվում եւ հայերը»

Հուլիս 29,2014 14:01

«Անցել է բավական ժամանակ, եւ վերջին տեղեկություններով՝ տեղի ունեցածը խուլիգանություն չէի անվանի, բայց այն տեղի է ունեցել իրար չհասկանալու հողի վրա»,- այսօր՝ հուլիսի 29-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Հիշեցնենք՝ սույն թվականի հուլիսի 19-ին Թիֆլիսի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել:

Նրա խոսքերով՝ վերջին քսան տարիների ընթացքում հակահայկական տրամադրվածությունը նոր բան չէ Վրաստանում, եւ ժամանակ առ ժամանակ վրացական որոշ ուժերն օգտագործում են Վրաստանում հայկական համայնքի գործառույթը.
«Վարվում է հատուկ տեղեկատվական քաղաքականություն, եւ երբ արդեն անհրաժեշտություն չի լինում, արդեն նվազում են վրացական ԶԼՄ-ներում հակահայկական հրապարակումները եւ այլն: Այդ փաստը չեմ կապի եկեղեցում տեղի ունեցած դեպքերի հետ»:

Ասուլիսի ընթացքում բանախոսներին տեսազանգով միացել էին նաեւ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն եւ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանը: Գեորգի Գվիմրաձեն նշեց, որ միջադեպին վրացական կողմը սկզբնական գնահատական էր տրվել, որ դա կոնֆլիկտ էր՝ առաջացած կենցաղային խնդիրների պատճառով.
«Գլխավորն այն է, թե կա՞ն պատճառներ, որ մենք անհանգստանանք: Սկզբունքորեն ես չէի տարանջատի հայկական էթնիկական խումբը, քանի որ կան վրացական խմբեր, ովքեր ունեն ծայրահեղական տրամադրություններ, եւ նրանց համար անընդունելի է բնակչության մի մասը, այդ թվում եւ հայերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031