Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գ. Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը` 1955 թ. ծնված Սուրիկ Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 26-ին, ժամը 23.30-ին, Ս. Կարապետյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն