Ըստ Մոսկվայում «Մատրոսսկայա տիշինա» բանտում անազատության մեջ պահվող Լեւոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի, Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունը այսօր առավոտյան կտրուկ վատթարացել է. նա հազիվ էր խոսում. «Լեւոնի ճնշումը բարձրացել է մինչեւ 200, բանտի բժիշկները նրան ներարկում էին կատարել, որից հետո նա քնել է»,- Artsakh Today մամլո կենտրոնին հայտնել է Հայրապետյանը:
Նա նաեւ նշել է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ Լեւոն Հայրապետյանը վիրավոր է՝ պետք է հաշվի առնել Դմիտրի Մեդվեդեւի կոչերը՝ տնտեսական հանցագործությունների նկատմամբ վերաբերմունքը փոխելու մասին:
Հիշեցնենք, որ Մեդվեդեւն ավելի վաղ հայտարարել է, որ տնտեսության ոլորտում իրավախախտումների համար քրեական պատասխանատվության առումով պետք է լինի շատ տարբերակված մոտեցում. «Այո, լինում են դեպքեր, որոնք ենթադրում են շատ խիստ պատասխանատվություն է, բայց դեպքերի զգալի մասում լիովին բավարար է վարչական, հարկային եւ քաղաքացիական պատասխանատվությունը»: