Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատի բնակիչ, 58-ամյա Արայիկ Ջամալյանը, վարելով իրեն ամրակցված Վազ 21213 մակնիշի 066 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ջամալյանն ու նրա ուղևորներ՝ 26-ամյա Հասմիկ Ջամալյանը և 57-ամյա Էլյա Մամիկոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ջամալյանն աշխատում է որպես ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է: Իսկ վիրավորներից Է. Մամիկոնյանն աշխատում է Արտաշատի հիվանդանոցում՝ որպես մանկական բաժանմունքի վարիչ:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում
Կարդացեք նաև