Aravot.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Գյումրու «Արմենթել»-ի կենտրոնական գրասենյակի մոտ «Սոս» խանութի դիմաց վրաերթի է ենթարկվել Ռուսթավելի 103 տան բնակիչ, 68-ամյա Հարություն Հարությունյանը:
Մեր այս տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզային ոստիկանությունում` հավելելով, որ վրաերթի ենթարկողը 1968 թվականին ծնված Ռոբերտ Մանվելյանն է, որը զբաղեցնում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության 3-րդ անձնակազմի պետի տեղակալի պաշտոնը:
Ռոբերտ Մանվելյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Ի դեպ, մեր տեղեկություններով, նա նախկին ոստիկան է:
Տուժածին անմիջապես տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն: Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս անձը երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում պոլիտրավմա, այսինքն` բազմակի վնասվածքներով, տրավմատիկ շոկով ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, այժմ նրա վիճակը կայուն ծանր է, դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ