Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Այվազյան` Մանախի հայտարարությունը կապված է իր նկատմամբ հնարավոր մահափորձի հետ

Հուլիս 29,2014 11:29

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց է բերվել կալանավոր Արթուր Այվազյանը (լուսանկարում): Հայտնի է «Մանախ» մականունով:

Իրեն քաղբանտարկյալ համարող Արթուր Այվազյանը հայտարարություն է ուղարկել մեզ, իր նկատմամբ յոթ տարի առաջ «Գորիս» ՔԿՀ-ում կատարված միջադեպը գնահատելով «Պատիժ հայցի դիմաց»:

«Գորիս» ՔԿՀ-ում 2006թ.ապրիլի 29-ին իմ նկատմամբ իրականացված, պատվիրված մահափորձի հետեւանքով ինձ համապատասխան բուժհիմնարկ հետազոտությունների, վիրահատությունների եւ բուժման ենթարկելու նպատակով տեղափոխել են համապատասխան քաղաքացիական բուժհիմնարկ:

Այնտեղ ես ենթարկվել եմ անմարդկային, տեւական խոշտանգումների, որի հետեւանքով ստացել եմ ուռուցքային հիվանդություն: Իմ անձնական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, ես բազմիցս գրավոր դիմել եմ ՔԿՀ բուժսպասարկման վարչությանը, միաժամանակ հրաժարվել եմ իրենց բուժհաստատությունը տեղափոխվելուց»,-գրել էր դատապարտյալը:

Ըստ նրա, արդեն մի քանի ամիս է, թույլ չեն տալիս, որպեսզի հետազոտվի եւ վիրահատվի իր նախընտրելի բուժհիմնարկի կողմից:

Ի դեպ, նա հետազոտվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, եւ Միքայելյանի անվան վիրաբուժությանն ինստիտուտում:
Սպասվում է, որ դատապարտյալների հիվանդանոցից նրան կրկին կտեղափոխեն Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն:

«Կայքերից մեկում իմ մի հրապարակումից հետո տեղի ունեցավ հանդիպում գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ: Նրանք հավատացնում էին, թե իմ դեմ մահափորձ չի նախապատրաստվում, Արթիկ-Երևան ճանապարհին, ինչը պայմանավորված է ազգային անվտանգության խորհրդի նախկին պետ Արթուր Բաղդասարյանի գործոնով»-գրել էր Ա.Այվազյանը:

Ըստ դատապարտյալի, ասվածը վերաբերում է ԱԺ-ում 1999-ի հոկտեմբերին իրականացված ոճրագործության հետ որոշ պաշտոնատար անձանց մեղսակցության մասին իր հայտարարություններին:

Դատապարտյալը հայտարարում է անժամկետ հացադուլ, ասելով, թե այն կդադարեցվի, երբ ընդհանուր էտապավորման կարգով ինքը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, որտեղից կմեկնի վիրահատության, եւ կհարուցվի քրեական գործ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031