Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցություն. կան բազմաթիվ հարցեր, որ դեռեւս համաձայնեցված չեն. «Հայկական ժամանակ»

Հուլիս 29,2014 11:19

Մերժ Սարգսյանի խորհրդական, էկոնոմիկայի նախկին փոխնախարար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանին «ՀԺ»-ն մի շարք գրավոր հարցեր էր ուղղել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Երեկ ստացել են հետեւյալ գրությունը. «Ձեր հարցադրումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ ս.թ. հուլիսի 16-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագրի շրջանակներում։ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի շրջանակներում բանակցությունները շարունակվում են։ Այս պահին պայմանագրի նախագիծը ներկայացված է կողմերի քննարկմանը, եւ այն հանգամանալից ուսումնասիրվում է։ Քննարկվող հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածությունները կձեւակերպվեն պատշաճ ընթացակարգով, կամրագրվեն փաստաթղթում եւ հասանելի կդառնան լայն հասարակայնության ու այս հարցով բոլոր հետաքրքրվողների համար»։
Առաջին հայացքից այս պատասխանը ոչինչ չի ասում։ Իրականում, սակայն, դրանից տեղեկանում ենք, որ չնայած ՀՀ իշխանությունների պնդմանը, թե ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը բանակցված-վերջացած է, իրականում կան բազմաթիվ հարցեր, որ դեռեւս համաձայնեցված չեն կամ գտնվում են համաձայնեցման փուլում։ Այսինքն՝ հայտնի չէ՝ երբեւէ կհամաձայնեցվե՞ն, թե ոչ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031