Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղի իշխանությունները քայլ առ քայլ ավելի են կարծրացնում իրենց դիրքորոշումը. «Ժողովուրդ»

Հուլիս 29,2014 11:12

«Ազատության» հաղորդմամբ՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, թե ԼՂՀ-ն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները։ Ըստ աղբյուրի՝ նա ասել է. «Եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա»։

Այն, որ ԼՂՀ-ում կատեգորիկ դեմ են Մադրիդյան սկզբունքներին՝ նորություն չէ։
.. Խնդիրն այն է, սակայն, որ մինչ օրս ԼՂ իշխանությունները խուսափում էին ուղիղ տեքստով այդ մասին խոսելուց եւ նշում էին, թե իրենք պաշտոնապես տեղեկացված չեն Մադրիդյան փաստաթղթի բոլոր մանրամասներին։ Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը դեռ տարիներ առաջ հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների հետ կապված որեւէ գաղտնիք չկա, եւ որ այդ փաստաթղթին հանգիստ կարելի է ծանոթանալ Ինտերնետում։

Դժվար է ասել՝ գուցե Ղարաբաղում ինտերնետն էր վատը, իսկ գուցե այդ հարցում զգալի դերակատարություն ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունները, սակայն փաստն այն է, որ հատկապես Աստանայի գագաթաժողովից հետո Ղարաբաղի իշխանությունները քայլ առ քայլ ավելի են կարծրացնում իրենց դիրքորոշումն ու ընդգծում ՀՀ գործող իշխանություններից տարբերվող իրենց մոտեցումը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031