Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանդայի գործ». Ինքնավնասման դիմած Դավիթ Գալստյանը մեկուսարանում է

Հուլիս 29,2014 10:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բանդայի գործով» ամբաստանվող Դավիթ Գալստյանը նախկինում հաշվառված է եղել հոգեբուժական հիմնարկում:

Նա երկու անգամ դիմել է ինքնավնասման հենց դատական նիստերի դահլիճում.առաջինը «խմբակային» էր, կապված իրենց մահացած ընկերոջ` Արման Դալլաքյանի մահվան հետ, իսկ երկրորդը, որը օրեր առաջ էր, նա դիմեց այդ քայլին, երբ ըստ նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանի՝ հրապարակվում էին նրա ցուցմունքները, եւ իր պաշտպանյալը վերապրեց այն բռնությունները, որոնք կիրառվել էին ամբաստանյալների նկատմամբ ոստիկանության պաշտոնյանների կողմից:

Ըստ Ս. Ոսկանյանի ՝ Դավթի համար դա միջոց էր իր բողոքն արտահայտել այն պաշտոնյաների դեմ, որոնք մինչ օրս անպատիժ մնացին եւ չենթարկվեցին պատասխանատվության:

Ստեփան Ոսկանյանն ասաց, որ երկու անգամ է հանդիպել ինքնավնասումից հետո Դավթին.նախ նույն օրը, դատարանին շենքում գտնվող պահման վայրում, ապա` «Նուբարաշեն» մեկուսարանում:

Նրա վիճակը նորմալ է եղել, իսկ ինչ վերաբերում է նրան հոգեբուժական զննման ենթարկելուն, պաշտպանն ասում է, որ դա կապ չուներ կատարված քայլի հետ;
Լինելով նախկինում հաշվառված, նրա մոտ ստուգման ժամանակ հայտնաբերվել էր «անձի էմոցիոնալ խանգարում»:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031