Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման աճին. «Հայկական ժամանակ»

Հուլիս 29,2014 10:51

ՊԵԿ-ը հրապարակել է Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուների եւ նրանց վճարած հարկերի մասին տեղեկանք։ Այդ 1000 հարկատուները բոլորով միասին, այս տարվա առաջին կիսամյակում վճարել են 326 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է ընդամենը 3.8 տոկոսով կամ 12 միլիարդ դրամով։ Սա ուշագրավ է նրանով, այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 4 տոկոս գնաճ։ Իսկ ապրանքների ու ծառայությունների գների աճը այսպես թե այնպես հանգեցնում է հարկերի աճին։

Այսինքն՝ եթե դուք որեւէ ապրանք անցած տարի գնում էիք 100 դրամով եւ դրանից 20 դրամը որպես ավելացված արժեքի հարկ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի այդ նույն ապրանքը, ասենք, 110 դրամով գնելու դեպքում դրանից պետական բյուջե պետք է գնա 22 դրամ։

Այլ կերպ ասած՝ եթե կառավարությունը բացարձակապես ոչինչ չանի, միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման աճին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031