Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Մի զանգված էլ կա, որոնց նկատմամբ երբեւիցե պատժամիջոց չի կիրառվում». «Ժամանակ»

Հուլիս 29,2014 10:42

«Ժամանակի» զրուցակիցն է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը։

– Նոր վարչապետն էլ նախորդի նման ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին հայտարարություններ է անում։ Հանդիպեց գործարարների հետ եւ ասաց, որ այսուհետ բոլորը աշխատելու են նոր խաղի կանոններով, եւ դա սկսելու է իրենից ու իր մերձավորներից։ Այս ընթացքում հավասար խաղի կանոններ ներդնելու հիմքեր ստեղծվե՞լ են։

– Ես դա չէի կարող զգալ, քանի որ այդ տիրույթից հեռու եմ, բայց ուզում եմ
մտածել, որ նման մոտեցումը զգաստացման առումով շատ մակերեսային
ազդեցություն կարող է ունենալ։ Բայց դա նման դժվար խնդրի լուծման համար
բացարձակապես մոտեցում չէ։

Նույնիսկ զարգացած երկրներում օրենքի գերակայության ինստիտուտը աշխատել է միայն այն պարագայում, երբ հագեցված է եղել անհրաժեշտ պատժամիջոցներով։ Պատժամիջոցներ սահմանված են, բայց դրանց ճնշող մեծամասնության պարագայում սուբյեկտները որեւէ խնդիր չունեն դրանք խախտելու, քանի որ սահմանված պատժամիջոցները շատ անգամ ավելի փոքր են, քան թե այն օգուտները, որոնք ստանում են այդ խախտման արդյունքում։ Իսկ մի զանգված էլ կա, որոնց նկատմամբ երբեւիցե պատժամիջոց չի կիրառվում։ Նրանք գտնվում են, այսպես կոչված, արտոնյալ պայմաններում։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031