Տարբեր հարցումների համաձայն՝ քաղաքական գործիչների շրջանում Հայաստանում անվիճարկելի առաջատար է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ինչքան էլ Ադիբեկյանին եւ մյուսներին մեղադրենք սոցիոլոգիական պատկերը խեղաթյուրելու մեջ, պետք է նաեւ խոստովանենք, որ իրականում, Գագիկ Ծառուկյանի մասով, պատկերը շատ մոտ է իրականությանը, եւ Ծառուկյանն այսօր երեւի թե իսկապես ամենամեծ վարկանիշ ունեցողն է Հայաստանում։ Եվ ուրեմն՝ հարց է առաջանում, թե ինչ է սպասվում Հայաստանին ժողովրդավարական իշխանափոխության պարագայում։ Սպասվում է «Գագիկ, նախագահ» տարբերակը։ Իսկ արդյո՞ք որեւէ մեկը կարող է համարձակվել ու ասել, թե Հայաստանի համար նման տարբերակը ավելի լավն է, քան «Առաջ, Հայաստան»-ը։
Այսինքն՝ մենք բախվում ենք մի իրականության, երբ հանրային ինքնագիտակցության, քաղաքացիական գիտակցության խիստ ցածր մակարդակը Հայաստանում, այսպես ասած, ժողովրդավարական ընտրություններում իշխանության պարտությունը կարող է դարձնել հաղթանակից ոչ պակաս վտանգավոր։ Սա իսկապես ցավալի պարադոքս է, որի մասին մենք պետք է մտածենք։
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում