Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտումներ բերող թեմաներ

Հուլիս 29,2014 10:09

«Էյր ֆրանսի» ինքնաթիռը քիչ էր մնում ընկներ ու ջարդուփշուր լիներ», «Խուճապ` «Էյր ֆրանսի» ինքնաթիռում»: Կիրակի օրը նման վերնագրեր կարելի էր կարդալ համացանցում գրեթե ամեն րոպե: Պարզ է, որ այդ վերնագրերը «քլիքներ» են բերում: Քաղքենու վրա այդ ձեւակերպումների ազդեցությունը մոգական է. «Էս ի՞նչ ա կատարվում, լրիվ վարի ենք էթում: Սրանից հետո էլ ոչ մի ֆրանսիացի ստե չի գա»: Սակայն, ըստ «Էյր Ֆրանսի» եւ ՀՀ քաղավիացիայի պատասխանատուների, ոչ մի ջարդուփշուր լինելու վտանգ չկար` պարզապես վայրէջքը կատարելու ժամանակ ուժեղ քամի էր, եւ ինքնաթիռը եւս մի պտույտ է կատարել: Բայց գուժկան լուրեր գրողների եւ դրանք մեկնաբանողների մոտ խորը ափսոսանք էր զգացվում, թե ինչու ինքնաթիռն իրապես չի կործանվել:

Ամբողջ աշխարհում մարդկանց գրավում է նման պատմություններ լսելը, կարդալը, իսկ մեզ` ազգային մենթալիտետը հաշվի առնելով, դա կրկնակի բավականություն է պատճառում` ձեռքերը խփել ծնկներին եւ բացականչել` «վայ, մեր անբախտ»: Առավել փառավորվում է քաղքենու հոգին, երբ նա լսում է խուճապային լուրեր հայ-ադրբեջանական սահմանից: Օրինակ՝ «Այսինչ գյուղը գնդակոծվում էր 6 ժամ շարունակ»: Մարդիկ, որոնք թեկուզ հեռավոր պատկերացում ունեն զենքի մասին, գիտեն, որ զենքի ոչ մի տեսակ չի կարող աշխատել 6 ժամ անընդմեջ` դա տեխնիկապես անհնարին է, գումարած դրան՝ ռազմական իմաստով` բացարձակապես անիմաստ:

Այո, իրավիճակը սահմանին սրվել է, եւ այսօր պատերազմի վտանգն ավելի մեծ է, քան մի տարի առաջ: Դա արդյունք է անցած տարվա սեպտեմբերի 3-ին մեր իշխանությունների կողմից ընդունված «իմաստուն» քայլի, որն իբր պետք է ապահովեր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Տեսնում ենք, թե ինչպես է ապահովում:

Բայց դիտումներ հավաքելու եւ «խիզախ ընդդիմադիր» երեւալու համար սահմանային միջադեպերի մասին սուտ լուրեր տարածելը չեմ կարծում, որ վկայում է լրագրության եւ վերլուծության շատ բարձր մակարդակի մասին: Կան շատ ավելի «դիտարժան» թեմաներ, օրինակ՝ իշխանավորներից եւ օլիգարխներից ով ում տակ է փորում՝ այդ շրջանակներում «լայքեր» բերող բազմաթիվ սյուժեներ կան: Կա եւս մի «հավերժ» թեմա՝ երկիրը կործանվում է, դատարկվում է, գլորվում է անդունդը եւ այլն: Այդտեղ էլ կարելի է շատ բան ասել՝ Աստվածաշնչի Երեմիայի ողբի ոճով:

Սակայն բանակը, մարտական գործողությունները, սահմանները, ինձ թվում է, պետք է դուրս մնան այդ «տեղեկատվական ոճից»՝ թեկուզ այն պատճառով, որ հազարավոր ծնողներ իրենց որդիներին ուղարկել են մեր սահմանները պաշտպանելու. կարող եք, չէ՞, պատկերացնել, թե ինչպիսի զգացմունքներ են նրանք ապրում ամեն մի սուտ կամ ուռճացված լուր լսելիս: Չեմ կարծում, որ ավելորդ տագնապ սերմանելով՝ մենք ինչ-որ բանով օգնում ենք այդ ծնողներին եւ նրանց երեխաներին:

Ճշմարտությունը պետք է ասել, երբեք պետք չի թաքցնել: Ճշմարտությունը տարբերվում է կեղծիքից նրանով, որ առաջինը նպաստում է անհրաժեշտ զգոնությանը, իսկ երկրորդը արթնացնում է անիմաստ խուճապ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ես սեպտեմբերի 3 ի հետ չէի կապի Ադրբեջանի ակտիվացումը,պարզապես դեռ 15 տարի առաջ էի տեսնում,որ ստատուս քվոն աշխատում է Ադրբեջանի օգտին,նրանք ծածուկ և ոչ ծածուկ ուժեղանում են և ավելի համարձակ են դառնում:Միակ մեր սխալը եղել է, որ 94 թ ին հրադադար կնքեցինք և թույլ տվեցինք նրանց ուժեղանալ:Մենք այն ժամանակ պետք է Ալիևին դեմ տաինք նաև Արցախի անկախությունը ճանաչելու փաստաթուղթը:Ես չգիտեմ թե ով է ուրախանում երբ սահմանին լարվածություն է առաջանում; ոչ մեկ էլ չի ուրախանում:Սեպտեմբերի 3 ի որոշումը դա հարկադրված որոշում էր,որը հետևանք էր այսքան տարիների սխալ քաղաքականության:Եթե սեպտեմբերի 3 ին Սերժ Սարգսյանը հակադարձեր ՑԱՐ ին,ապա ոչ ոք չի կարող ասել թե հիմա ինչ կլիներ:Կարող է շատ լավ լիներ,կարող է Ադրբեջանը հարձակվեր մեզ վրա,իսկ մենք նրանց հետ մղեինք և վերջնական լուծեինք Արցախի խնդիրը և տիրանաինք Բաքվի նավթի ռեսուրսներին,բայց եթե հակառակը լիներ???Միակ բանը,որ հասկանալի է դառնում` մեզ սպասվում է պատերազմ,և միակ բանը,որ մենք այժմ կարող ենք անել,դա լրջագույնս պատրաստվել դրան:Ինձ թվում է Ադրբեջանը այդպիսի կրակահերթերով ստուգում է Ռուսներին, եթե նրանք չեն արձագանքում, մյուս անգամ ավելի երկար է տևում կրակահերթը,նրանք այդ ամենն այնքան են անելու,որ դա վերածվի պատերազմի:

  2. Avag says:

    Լոր,լրատվություն թեկուզ չափազանցված դա է Հայաստանի կարգի երկրի լրագրողի խնդիրը և տարբերությունն այս պարագայում թերևս մեծ չէ թե ինչ կարևորության ինֆորմացիայի մասին է խոսքը։ Խմբագրի նշածը հրապարակախոսական և մասնագիտորեն խորապես հիմնավորված հոդվածների մասին է,բայց նման երևույթներն առհասակ բացակայում են այսպիսի երկրներում և կասեմ ավելին դրանց պահանջարկն այստեղ չկա,մի խոսքով եթե Կիսիլյովներ,Լեոնտևներ և Պոզներներ չկան մնացածն առհասարակ դիտվում է նույն մակարդակի վրա և դա գուցե ճիշտ է,չէ որ մեր լրատվական դաշտն ինքն է իրեն այդպիսի վատ ասպեկտով ներկայացրել։ Ես նույնպես զբաղվում էի լրագրողական գործունեությամբ,սակայն ավելի ազնիվ գտնվեցի ինքս ինձ հետ և հասկացա,որ նմանատիպ նյութերն շաը ավելի պահանջված են մեր երկրում,քան օրինակ մի փոքր աջ թեքված պահպանողական կուսակցության ծրագրային անհամատեղությունը կուսակցության հիմքերի հետ և թողեցի այդ գործը,իսկ Աբրահամյանը,իմ կողմից շատ հարգված մարտիկը դեռ շարունակում է լուսավորել և չի էլ նկատել,որ այտեղ անգամ այդ համառությունն է անետեղի,քանզի լիբերալիստական իդեալոգիան ողջ տարածաշրջանում շռնդալից կերպով տապալվել է ի շնորշիվ Մայրցամաքային Հայրենասեր Լիդեր՝Մեծն Վլադիմիր Վլամիրովիչի,այս վերջին հանգամանքն իհարկե միայն պարոն Աբրահամյանի համար,քանզի ես երբեք ինձ թույլ չէի տա թեկուզ գրչով կրակել Մեծն Ստրելկովի թիկունքից։ Այսինքն եթե հասկացաք ասածս հետևյալն էլ,եթե կան արդեն Ստրելկովի նման կոնկրետ մարդիկ էլ ի՞նչ իմաստ ունեն կիսամիջոցները,էլ ումեն հետաքրքիր սանկցիաները և միջազգային հանրության կարծիքը,մարդը վերցրել է զենքը և վերականգնում է Ռուսական իմպերիան,նաև մեր Իմպերիան,ապահովում է մեր անվտանգությունն ու բարեկեցությունը ու այդ տեսակի գրիչով կանգնեցնել չի լինի։ Ի դեպ շնորհավորում եմ Չեր օրաթերթի տարելիցը և մաղթում Ձեզ արգասաբեր գործունեություն հատկապես.որ այդ գուրծունեությունն արդենն կրում է զուտ գեղարվեստական բնույթ վերը նշված հանգամանքներն հաշվա առնելով։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Որ գրում եք «Մեծն Ստրելկովը», լո՞ւրջ եք գրում, թե՞ ծաղրում եք:

    • Կարապետ says:

      1992թ․ հունիսի 13-ին ռուսական զորքը հայաթափեց Շահումյանը և հանձնեց ադրբեջանցիներին – Պավլիկ Մանուկյան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ
      https://www.youtube.com/watch?v=-h-8Xkxe4N4&list=UU8RjjwNsx-AnN7s-_sSMXkw

      Ռուսական պետությունը իրականացրել է ցեղասպանություն և տեղահանում․ Շահումյան․ Իգոր Մուրադյան
      https://www.youtube.com/watch?v=cXFMUSahvyk

      Ասում էս ռուսները ում անվտանգությունն ու բարեկեցությունն են երաշխավորու՞մ։

      • Hakob says:

        Ասում էս ռուսները ում անվտանգությունն ու բարեկեցությունն են երաշխավորու՞մ

        Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/07/29/483871/

        իհարկե ոչ ազգային-դավաճանների – քո նշան Իգոր Մուրադյան շարքից:
        Բոլորը պատասխան են տալու, ինչպես պատասխան տվին Երևանի բերդում գտնվող 1921թ դավաճան դաշնակները
        Ամեն ինչ ստանում է իր արժանին- դա բնության մեջ անխուսափելի է:

        • Կարապետ says:

          Hakob ուզում ես ասես, որ «կալցո» օպերացիան արվել էր հայերի ավտանգությունն ապահովելու համա՞ր: Թե՞ ուզում էին Իգոր Մուրադյանին պատժեն:
          Կարաս օրինակ բերես, թե ինչ «ազգային-դավաճանություն» է արել Իգոր Մուրադյանը (բացի ռուսների տակ չպարկելուց 😀 ):

  3. Avag says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,իսկ այլ կերպ ո՞նց կարելի է անվանել Անհատին,ով Մոսկվայում ընտանիքը թողնելով մեկնել է Նովորոսիա պետությունը ստեղծելու գործը գլխավորելու,չէ՞ որ այդ Մարդը համարում է Որկրաինա պետության առկայությունը Ռուսական Իմպերիայի բացթողում և թյուրիմածություն ու ոչ միայն խոսքերով այլ գործով է հիմնավորում իր պնդումը։ Առհասարակ այլ կերպ որնց կարելի է վերաբերվել նրան,եթե ոչ կենդանի լեգենդ,նա մի ժամանակաշրջանում է զենք վերցրել հանուն գաղափարի,երբ մյուսները անգամ ժամանակ չեն գտնում իրենց մտերիմների խնդիրները լսելու համար։ Մենք՝այսինքն հասարակությունը ներկայումս ապրում է տրամվայի կանոններով այսինքն առկա գծերից ոչ մի միլիմետր չշեղվելու սկզբունքով,երբ մի հին ընկերու հետ մի բարում ժամանակ անցկացնելը լուրջ շեղում է համարվում և դավաճանություն ընտանիքի նկատմամբ,կամ երբ անցանկալի անձ է զանգում անգամ հեռախոսն ենք խուսափում վերցնել,որ մեզ համար անցանկալի բառեր չլսենք և այդպես շարունակ ու այսպիսի անտարբերության մթնոլորտում հայտնվել է կերպար,Մեծություն Կենդանի Լեգենդ,ով մեկնեկ է Նովորոսիա կառուցելու և Ռուսական Իմպերիայի փառքը վերականգնելու՝Իմպերիայի համազգեստով և իսկական զինվորականի կեցվածքով և նրա օրինակով արդեն հազարավոր,եթե ոչ միլիոնավոր երիտասարդներ կդաստիրակվեն և կպաշպանեն իերնց հայրենիքի շահերը,։Այսինքն արդեն դեֆակտո պատրիոտները կոնկրետ օրինակով են հակադրվում ունեցվածքի պաշտանմունքի թեզով հանդես եկող արևմտյան լիբերալ հոսանքին և դա հիանալի է և այդ երևույթը մարմնավորող կերպարն իհարկե պաշտելի է ինձ համար։Այո այդ Մարդը այլ նյութից պատրաստված և դա արդեն կայացած փաստ ու նա ունի և կունենա շատ ու շատ հետևորդներ։

  4. Ruben says:

    1. «Սակայն, ըստ «Էյր Ֆրանսի» եւ ՀՀ քաղավիացիայի պատասխանատուների, ոչ մի ջարդուփշուր լինելու վտանգ չկար` պարզապես վայրէջքը կատարելու ժամանակ»՝
    – վախից ծափահարեք:
    2. «Օրինակ՝ «Այսինչ գյուղը գնդակոծվում էր 6 ժամ շարունակ»: Մարդիկ, որոնք թեկուզ հեռավոր պատկերացում ունեն զենքի մասին, գիտեն, որ զենքի ոչ մի տեսակ չի կարող աշխատել 6 ժամ անընդմեջ` դա տեխնիկապես անհնարին է, գումարած դրան՝ ռազմական իմաստով` բացարձակապես անիմաստ:»
    – Արմենիայում կամ «Х(Հ)аяастанум», «ռազմական» իմաստով` բացարձակապես (հնարավոր է) կարող է:
    3. «Ճշմարտությունը պետք է ասել, երբեք պետք չի թաքցնել:»
    – Հետեւանքները Արմենիյայում կամ «Х(Հ)аяастанум»՝ գնդակահարություն, կործանում…
    4. Քաղաքացիները եւ գյուղացիները պարտավոր են պաշտպանել իրենց տունը:

  5. Avag says:

    Այ օրինակ առաջարկում եմ Առավոտին,ճշտելու և հասկանալու համար հայաստանյան լսարանի մակարդակը և հետաքրքրությունների շրջանակը Երևան քաղաքաքի պատահական 100 համարով զանգել և հարցնել թեկուզ խմբագրի նախկին հոդվածի վերնագրի մասին՝«Կարմիր գծերից» անդին և համոզվել թե 100 գոնե 5-ը գիտե թե թե անդին բառի նման կիրառումը որտեղից է հիմք առնում։ Կարծում եմ չորսը կիմանան և նրանցից գուցե երկուսը կարդացած լինեն հանրաճանաչ փիլիսոփայի աշխատությունը և գուցե նրանցից մեկը կարողանա հիշել թե ինչի մասին է դա։Այսինքն 100-ից մեկը լավագույն դեպքում,իսկ փոխարենը Արամեն ամուսնացած է և քանի երեխա ունի հարցին առնվազն 50 տոկոսը ճիշտ կպատասխանի,այդ հարցի պատասխանն էլ թերևս ես չգիտեմ և հուսով եմ խմբագիրը նույնպես։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031