Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը` սահմանային խախտումների, Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելու մասին. Գալա

Հուլիս 29,2014 10:15

«Ինչպես գիտեք, Միացյալ նահանգները ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից է, որը միջնորդում է այս հակամարտությանը եւ համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում՝ կողմերի հետ հետագա քայլերը քննարկելու համար: Մենք հույս ունենք, որ շատ հեռու ապագայում տեղի կունենա նաեւ նախագահների միջեւ հանդիպում, իսկ համանախագահների ուղերձը շատ հստակ է եւ շատ հետեւողական: Այս հակամարտության լուծման համար կա միայն մեկ ճանապարհ եւ դա խաղաղ բանակցային լուծումն է»: Այսպես արձագանքեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ստատուս քվոն ինչի՞ հաշվին է այսօր պահպանվում:

Ջոն Հեֆֆերնի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմական հռետորաբանությունը եւ դատապարտում է հրադադարի խախտումները: Դեսպանն ասաց նաեւ, որ իրենց վշտակցությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծի եւ սահմանի մոտ տեղի ունեցող միջադեպերի պատճառով: «Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր դիրքորոշումը այս հակամարտության խաղաղ բանակցային լուծում ապահովելու ճանապարհին»,- ասաց դեսպանը: Նրա գնահատմամբ ՝իրենք կողմերին շարունակում են հորդորել, որպեսզի հանդիպումներ ունենան, հարցերը միասին քննության առնեն:

Նյութի մանրամասները կարդացեք Գալա-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031