Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ կասկածյալի կնոջ և հանգուցյալի միջև որևէ սիրային կապ չի եղել, այլ Հարություն Գրիգորյանի կողմից Արման Կատունյանի կնոջը սիրահետելու փորձեր են կատարվել, որոնք արժանացել են ամուսինների դիմադրությանը, վերջիններս տևական ժամանակ հորդորել են տուժողին, որ դադարեցնի անիմաստ գործողությունները : «Իսկ դեպքի օրը հանգուցյալը ոչ ադեկվատ պահվածք է դրսևորել, անհասկանալի արտահայտություններ արել»,-առայժմ այսքանը փոխանցեց փաստաբանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ ռեկորդ, արդեն սկսում են գործը ջրել?