Հուլիսի 28-ի երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ վնասները քիչ չեն: Նա հայտնեց,որ ազերիների գնդակները խոցել են չինարեցիների տները, վնասել ավտոմեքենա: Գյուղապետն ասաց, որ ինքը հիմա շրջում է գյուղում, որպեսզի ճշտի ադրբեջանական գնդակոծության վնասները: Սաղոյանն ասաց, որ 22-ն անց 30-ի դրությամբ ադրբեջանցիները դադարեցրել են կրակը:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ ժամը 21-ից մինչեւ այժմ ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծում է Մովսեսը: Գյուղացիները մարել են իրենց տների լույսերը, առավոտյան պարզ կլինեն գնդակոծության պատճառած վնասները: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ ադրբեջանցիներն այժմ գնդակոծում են գյուղը, վնասները հիմա հնարավոր չէ պարզել:
Այգեպարում տիրող իրավիճակի մասին չկարողացանք տեղեկանալ, քանզի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի հեռախոսահամարը չէր պատասխանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Եւ այսպէս պիտի շարունակուի այս՝
Եւ այս կը նշանակէ թէ մեր հակահարուածը այնքան ալ ազդեցիկ չէ. Կամ թշնամին զգայուն չէ.
Հազար տարիէ ի վեր Թշնամին կը շարունակէ իր բարբարոսութիւնը, եւ վերջ չունի.
Մօտ ատենէն պիտի վերյիշենք մեր Ցեղասպանութեան 100 Ամեակը՝ կատարուած Նոյն Թուրքին կողմէ.
Չեզոքացնելու համար թշնամին՝ միակ միջոցը՝ ճակատը թշնամիին սահմաններէն ներս տեղափոխելն է.
Եւ այս նպատակով՝ մեր զինուորը եւ բանակը ասոր պատրաստելն է.
Գիտնանք Նախայարձակ ըլլալ՝ անակնկալ Զանգուածային Խուժումի ենթարկուելէ առաջ.
Վահան Վանական