Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առնվազն երկու տասնամյակ է, ինչ տիրում է ապօրինության ու անպատժելիության մթնոլորտ գրեթե բոլոր բնագավառներում:
Այս ամենից անմասն չի մնացել նաև Երևան քաղաքի կառուցապատումը, որը շատ հաճախ տեղի է ունենում ի հաշիվ հանրային և կանաչապատ տարածքների, և միաժամանակ, կոպտորեն ոտնահարվում են քաղաքացիների տարրական իրավունքները:
Գիտակցելով, որ բոլոր այս խնդիրները հետևանք են մեկ հիմնական պատճառի՝ մենք հայտնում ենք մեր վճռականությունը, որ հայ ժողովրդի համախմբմամբ վերացնելու ենք այդ պատճառը՝ հեռացնելու ենք գործող հանցավոր ռեժիմին: Ռեժիմի հեռացման համար արդեն իսկ սահմանված է վերջնաժամկետ՝ մինչև Ցեղասպանության 100-ամյակը: Ռեժիմին մնացել է առավելագույնը 39 շաբաթ:
Նախախորհրդարան
Հետո գալու է մեկ այլ ,,ռեժիմ,,հրեշտակի թևերով,որին շինարարություն պետք չի լինի…