Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժողովրդին զենք բաժանեն, պատերազմի դեպքում, բոլորը նախ կհարձակվեն Բաղրամյան 26-ի վրա»

Հուլիս 28,2014 19:45

«Եթե Սերժ Սարգսյանը մի քիչ սրտացավություն ունենար երկրի հանդեպ պետք է լռեցրած լիներ կրակակետերը, որոնք այսքան տարիներ հոշոտում են գյուղացիներին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով` հուլիսի 25-ին, նախագահ Սերժ Սարգսյանի` Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարեց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:

Հիշեցնենք` հուլիսի 25-ին Հանրային խորհրդի անդամների հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել անդամների` սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելու առաջարկին:

Նա նշեց, որ նման առաջարկություններ արել են նաեւ ազատամարտիկները. Նրանք առաջարկել են գնալ, ապրել սահմանամերձ գյուղերում, ունենալ համապատասխան տեղերում պահեստավորված զենքեր, որ երբ անհրաժեշտություն լինի օգտագործեն դրանք: Փոխարենը` նրանք պահանջել են, որպեսզի այդ գյուղերի բնակիչներն ազատվեն հարկերից: Նա հայտարարեց, որ ազատամարտիկները միշտ պատրաստ են գնալ սահմանամերձ գոտիներ, սակայն իրենց նամակները համապատասխան մարմիններին անպատասխան են մնում.

«Թույլ տվե’ք, որ սահմանամերձ շրջաններում մարդիկ ծաղկեն, ապրեն, ազատե’ք հարկերից: Նաեւ շատ կարեւոր է, որ ամեն կրակոց 1-2 զգուշացումից հետո ունենա պատասխան, արդեն քանի~ տարի է` բոլոր գյուղերը դատարկվեցին: Սակայն Սերժ Սարգսյանը չգնաց նաեւ այդ նախաձեռնությանը»:

Հարցին, թե պարոն Սարգսյանը ճիշտ չէ համարո՞ւմ նախագահի մտահոգությունը, որ գյուղացիները կարող են այդ զենքով վնասել իրեն եւ մյուսներին, նա պատասխանեց, որ  Սերժ Սարգսյանը կարծում է, որ սովորական գյուղացին կարող է այդ զենքն ուղղել իր դեմ: Այլ մտավախություն, ըստ նրա, նախագահը չունի.

«Պատկերացնո՞ւմ եք պատերազմ լինի. Նախ բոլորը կհարձակվեն Բաղրամյան 26-ի վրա, որից հետո նոր կգնան պատերազմ: Ոչ ոք չի պատրաստվում իր երեխային թողնել շարմազանովէդուարդների խնամքին: Այդ պատճառով էլ, բնականաբար, նրանք դեմ են թե’ սահմանի վրա, թե որեւէ տեղ ժողովրդին զենք բաժանելուն»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031