Մոսկվայի քաղաքային դատարանը ադրբեջանցի Օրհան Զեյնալովին սպանության համար դատապարտեց 17 տարվա ազատազրկում: Սպանությունը մայրաքաղաքի Բիրյուլյովո թաղամասում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ մեղադրականի, 2013թ. հոկտեմբերի 10-ին Զեյնալովը, որը գտնվում էր ոգելից խմիչքի ազդեցության տակ, վեճի մեջ է մտել 25-ամյա Եգոր Շչերբակովի հետ, հարձակվել նրա վրա և դանակահարել կրծքավանդակի և մեջքի հատվածներում:
Հետաքննության փուլում Զեյնալովը պնդում էր, որ ինքնապաշտպանվել է, սակայն հետո լիովին հերքում էր, որ մասնակից է եղել տեղի ունեցած միջադեպին:
Դատարանի որոշմամբ ադրբեջանցին պետք է նաև 3 միլիոն ռուբլի վճարի Շչերբակովի հորը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
սծանվածի անունն իրականում ԵԳՈՐ Շչերբակով է…
Շնորհակալ ենք: Ուղղեցինք: