«Սամվել Ալեքսանյանը օլիգարխ է, եւ սա օլիգարխների կառավարություն, բնականաբար, այս կառավարությունը ծառայելու է օլիգարխներին»,-այսպես է արձագանքում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հիմնավորմանը` վերջերս Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանն արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 1in.am-ի հետ զրույցում արտոնություն տրամադրելը բացատրել էր օրենքով, որ 300 միլիոն դրամ եւ ավելի ներկրում անելու դեպքում արտոնություններ են սահմանված:
«Թող որեւէ մեկն այս ամենի մեջ տնտեսագիտություն չփնտրի, սա ախպերական տեսության մեջ տեղավորվող խնդիր է` ես ` ձեզ, դուք` ինձ սկզբունքով: Հետեւաբար, այս տնտեսական վատթար վիճակում օլիգարխիան մտածելու է իր կարողությունները փրկելու մասին եւ ոչ ավելին: Մնացած հայտարարությունները՝ ներդրումների մասին, հեքիաթներ են, թող օրենքներին հղումներ չտան»,- մեզ հետ զրույցում շարունակեց պարոն Սաֆարյանը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը հասած արտոնությունները բացատրում է օլիգարխիայի զարգացման միտումներով. «Հայաստանը օլիգարխիկ պետություն է, օլիգարխիկ կառավարման համակարգ: Բնական է, որ ով իշխանություն ունի, ձգտելու է ունենալ առավելություններ: Զարմանալի չէ` օլիգարխի կազմակերպությանը արտոնություններ են տալիս, հակառակը զարմանալի կլիներ, եթե պարզվեր, որ օլիգարխների համար Հայաստանում դժվար է բիզնես անել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով վարչապետի` օրենքին հղում կատարելը, թե 300 միլիոն դրամ և ավելի ներկրումների դեպքում արտոնություններ են սահմանվում, փորձագետն ասաց. «Հայաստանում վերջին շրջանում շատ տարածված է օրենք, օրինապաշտություն եզրույթները: Օրենքները ընդունում են հաճախ լոբբինգի ու կաշառակերության արդյունքում ու ցանկացած անհեթեթ օրենք ընդունում ու հետո առաջնորդվում են, թե տեսեք այս օրենքը կա: Օրենքն ինչ կապ ունի, եթե հասկանալի է, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգն ունենում է գերշահույթներ: Եթե օլիգարխիկ համակարգը հնարավորություն ունի գերշահույթներ ստանալու, ապա դա անում է շատ սիրուն ու քաղաքակիրթ չակերտավոր օրենքի շրջանակներում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այ տղա դու օրենքի դեմ ես խոսում հասկացի, իսկ Սամվել Ալեքսանյանը ինձ քիչ է հետաքրքրում:
Դու դեռ 1 000 000 տարի հաց ու պանիր պիտի ուտես, որ նախկին վարչապետի հասցեին մի լավ կամ վատ բան ասես Ստյոպիկ: