ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլի փակման արարողությանը Ծաղկաձորի մարզաբազայի ստադիոն էին ժամանել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի բոլոր մարզպետները, ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, այլ պաշտոնյաներ:
Երբ 144 եւ հաշմանդամություն ունեցող 16 ընտանիքները պատրաստ էին շքերթին, միասին մարզադաշտ մտան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, շքերթի հրամանատար, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ողջույնից եւ զեկույցից հետո նախարար Գաբրիել Ղազարյանը պարգեւատրեց ըստ տարիքային խմբերի առանձին մարզաձեւերում հաղթող ընտանիքներին:
Ավանդույթի համաձայն, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դրամական իր մրցանակները հանձնեց տարիքային չորս խմբերի եւ հաշմանդամ ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ողջունելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցներին` ընդգծեց, որ այս մրցույթում ըստ էության հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում, որովհետեւ հիմքում դրված է հայ ընտանիքների առողջությունը: Այնուհետեւ, ՀՀ նախագահը սահմանված պատկառելի մրցանակները հանձնեց եզրափակչում հաղթած ընտանիքներին:
Անցած տարվանից գավաթային մրցանակներ են սահմանվել նաեւ ընդհանուր թիմային պայքարում հաղթող թիմերի համար, ինչը նաեւ մարզերում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ուղղությամբ տարվող աշխատանքների գնահատումն է:
Հանրապետության նախագահը գլխավոր մրցանակը, որպես հաղթող թիմի, հանձնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, երկրորդ տեղը զբաղեցրած թիմի` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ լավագույն եռյակը եզրափակած Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հա իբր ինչ? Օլիմպիական Կոմիտեի նախագան երկրի նախագահի հետ մասնակցելա միասին այդ սպորտային միջոցառմանը և միասին իջել հարթակ…իբր ինչ…բա ով պետք է մասնակցեր, եթե ոչ իրենք, այս թերթի գլխավոր խմբագիրը թե Առաքել պապը…?
Չեմ հասկանում թե ՝ստեղ ինչ սենսացիոն կամ սկանդալային բան կա: Սպորտային միջոցառումա ու բնականաբար պետքա միասին մուտք գործեյին: Նման բաներ շահարկելն անիմաստա, չի կարելի էսպիսի անհեթեթ բաներ անել:
Եղել է հրաշալի սպորտային միջոցառում, որը քարոզում է առողջ ապրելակերպ և ընտանիքի ամրություն. նման միջոցառումը նման վերնագրերով շահարկելը ուղղակի ամոթ է. բնակաբաբար այսպիսի սպորտային միջոցառմնաը ՀՀ Նախագահը և ՀԱՕԿ նախագահը պետք է գային միասին ինչի մասին է խոսքը. մի փչացրեք նման միջոցառումները
Հարգելի ընթերցողներ, մեր հրապարակման մեջ ուղղակի փաստն է հիշատակված, որ միասին են մուտք գործել: Որտե՞ղ է այստեղ շահարկումը: Խնդրում եմ՝ փորձեք մի քիչ ավելի հիմնավոր մեկնաբանություններ անել:
Ինչու հաղթողների ազգանունները չեք նշում՞: