Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում է Շլդիկ Վաղոյի «զոհերից» մեկը` 31-ամյա Թորոս Հակոբյանը

Հուլիս 28,2014 17:18

Քիչ առաջ Aravot.am-ը Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է օրերս դանակահարված, զրոյական ճնշումով, ծանր շոկային վիճակով Գյումրու հիվանդանոց տեղափոխված Թորոս Հակոբյանը:

Ըստ Արմեն Խաչատրյանի, նրա վիճակը ծանր կայուն է, այսինքն` պիտի լինի այդպես, դա բնորոշ է նման ծանր հետվիրահատական փուլին:

Հիշեցնենք, որ նա գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկի նախկին խոզապահի` Շլդիկ Վաղոյի զոհերից էր, նաև նրա շրջապատի մարդկանցից մեկը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 24-ի գիշերը դանակահարելով սպանել էին Գյումրու Արցախ թաղամասի Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանին կամ Վռամենց Էդգարին, որը ժամը 2.30 սահմաններում մահացել էր Գյումրու բժշկական կենտրոնում:

Հենց նույն օրը առավոտյան Գյումրու բժշկական կենտրոն էին տեղափոխել դանակահարված 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանին:

Նույն օր մեղակայանով ոստիկանության Կումայրի բաժին էր ներկայացել Շլդիկ Վաղո մականունով մի երիտասարդ, որը սպանված Էդգարի հորաքրոջ թոռն է և խոստովանել էր, որ ինքն է սպանել Էդգարին, դանակահարել է Թորոսին:

Նշենք, որ թե Էդգարը, թե Թորոսը նույն շրջապատից են, մսավաճառ են, կանգնում էին Լաչինի միջանցքում: Իսկ դանակահարության պատճառը եղել էր կենցաղային վեճը կերուխումի ժամանակ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031