Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանին և հայ գործընկերներին Վրաստանին օգնության հասնելու համար, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Անչափ շնորհակալ ենք մեր եղբայրական երկիր Հայաստանից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հայ գործընկերներին, որ երեկ Վրաստանին չափազանց մեծ օգնություն ցուցաբերեցին՝ մեզ էլեկտրաէներգիա տրամադրեցին այն ժամանակ, երբ մենք ֆորսմաժորային վիճակի մեջ էինք հայտնվել», – հայտնել է Քալաձեն:
Երեկ վթարի պատճառով գրեթե ամբողջ Վրաստանն առանց էլեկտրականության էր մնացել: Այսօր Վրաստանի ողջ տարածքով էլեկտրականությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ