Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց կրակոցների գործն այլանդակել են». փաստաբան

Հուլիս 28,2014 15:47

«Այնպես չէ, որ գործը վերջնականապես մտավ փակուղի: Բայց գործը արհեստականորեն փչացրել են, նորմալ չեն քննել, էսօր ասում են ապացույցներ չունենք, իսկ ապացույցներ չունեն, որովհետեւ այդ գործը դիտավորյալ փչացրել են, կարեւոր ապացույցները, որ այդ պահին կարելի էր ձեռք բերել, ձեռք չեն բերել, որովհետեւ ի սկզբանե նպատակ են ունեցել քրեական պատասխանատվությունից ազատել մեղավորներին»,- Aravot.am-ին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց մեկ տարի առաջ տեղի ունեցած կրակոցների գործով տուժող Ավետիք Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Պարոն Ալումյանը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել էր, բայց նախօրեին դատարանը մերժեց չեղյալ բեկանել այդ որոշումը:

«Այս գործում իմ տեսած ամենախայտառակ խախտումներն էին ու մինչեւ վերջ գնալու ենք, բոլոր հնարավոր ճանապարհներով, օրենքով չարգելված բոլոր մեթոդներով պայքարելու ենք ու հասնելու ենք արդարության: Նրանք, որոնք հիմա դիտավորյալ շեղում են գործը իսկական հունից,եւ նրանք, որոնք օգտվում են դրանից, միեւնույն է՝ բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու իրենց արարքների համար: Նրանք, որոնք նախաքննությունն են շեղել, իրենք էլ քրեական պատասխանատվություն են կրելու իրենց կատարած չարաշահման ու կեղծիքի համար»,- ասաց պարոն Ալումյանը:

Նրա խոսքով, քրեական գործն այլանդակված է, եւ . «Այն, ինչ պետք է շտապ արվեր, չի արվել, բայց նույնիսկ այս վիճակում ակնհայտ է ` ով պետք է ենթարկվի պատասխանատվության ու ինչի համար: Մնում է , որ այն պատվերը, որը իջեցրել են, այլեւս չգործի, ու շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Պարոն Ալումյանը դեռ չի ստացել իր բողոքի մերժման վերաբերյալ դատարանի որոշման օրինակը ու դրա վերաբերյալ դեռ չի կարող մանրամասներ ասել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. GORIS says:

    Պատիժն անխուսափելի է,և մոտ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031