Իշխանությունը քառյակին չի խոստացել, որ 12 կետերն անպայման իրականացնելու է, ինքն ավելի շատ կետեր ունի իր առջեւ դրած. ասում է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը. «Եթե այդ կետերի մեջ կհամընկնեն այդ 12 կետերը, բնականաբար՝ լավ»։
Եթե իշխանության իրականացվելիք ծրագրերում ընդդիմության 12 կետերից ոչ մեկը չլինի, ըստ պարոն Սահակյանի, ընդդիմությունն ինքը դրանից պետք է եզրակացություն անի։ Բայց իշխանափոխության մասին թող մոռանա. «Երկար տարիներ քաղաքականության մեջ եմ, միշտ ընդդիմությունը ասում է՝ հեսա գալու եմ, հեսա գալու եմ»։
Իշխանության եկողները դա անում են շատ հանգիստ։ Պարոն Սահակյանը եւ նրա կուսակցությունը դրա փորձն ունեն. «Առանց գոռում-գոչյունների, առանց ահազանգելու»։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը զգուշացնում է՝ քաղաքական ուժերը չեն սիրում նստել եւ սպասել, թե երբ է կառավարությունը կոնկրետ քայլեր կատարում։ Տնտեսագետի տպավորությամբ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ընդամենը մեկ-երկու քայլ է կատարել՝ լավատես լինելու հիմքեր չկան։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև