Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսանողները մեկնեցին Հադրութի շրջանի Տող գյուղ՝ ուսանողական վրանային ճամբարում մեկ շաբաթ անցկացնելու նպատակով

Հուլիս 28,2014 15:22

Վերջին տարիներին ԵՊՀ ուսանողական ծրագրերն Արցախում աչքի են ընկնում իրենց բովանդակային և աշխարհագրական բազմազանությամբ՝ գիտաժողովներ, ծառատունկեր, գիտաճանաչողական արշավներ, ամառային դպրոցներ և այլն: Այս անգամ ծրագրի իրականացման հիմնական վայր է ընտրվել Հադրութի շրջանի Տող գյուղը, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը և Ուսանողական խորհուրդը կազմակերպում են ուսանողական վրանային ճամբար-բանակում, որին մասնակցում են նաև արցախցի ուսանողներն ու Կովսականի երիտասարդները:

YSU_1

Նախաձեռնության նպատակն է խթանել ուսանողների հայրենաճանաչողական մղումները, մեկ հարկի տակ համախմբել Արցախի խնդիրներով մտահոգ երիտասարդներին, ովքեր տեսակետների և փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման միջոցով կամրապնդեն համագործակցության կապեն ու կնախաձեռնեն նոր ծրագրեր: Ճամբարի վրանային պայմանները լավագույնս կօգտագործվեն ռազմահայրենասիրական դաստիարակության, առողջ ապրելակերպի և թիմային հոգու խթանման համար:

Ճամբարի ծրագրով նախատեսված են նաև մի շարք դասախոսություններ ու սեմինարներ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախի պատմության, ԼՂՀ հիմնահարցի և այլ թեմաների վերաբերյալ, կլինեն նաև հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ:

Հադրութի շրջան մեկնելիս ճամբարի մասնակիցներն եղան Խնձորեսկում՝ Մխիթար Սպարապետի գերեզմանին: Ճամբարականներն առաջիկա օրերին նախատեսում են այցելել նաև Դիզափայտի լեռան գագաթին գտնվող Սուրբ Կատարո վանք, Ազոխի քարանձավներ, Ամարաս վանք, Տիգրանակերտ, իսկ վերադարձին՝ Շուշիի Ղազանչեցոնց եկեղեցի:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Այսինքն` սովորական էքսկուրսիա է, մատուցված ճռճռան խոսքերով…
    Իսկ թե այյդ երիտասարդներից քանիսը կպայքարեն վտանգի դեպքում` խիստ կասկածելի է…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031