Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր` Գետքում օրերս սպանված 50-ամյա Հարություն Գրիգորյանի հուղարկավորությունից անմիջապես հետո մեղայականով ոստիկանություն է ներկայացել նրա հարևանը` ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետը` 36-ամյա Արման Կատունյանը: Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել Հարություն Գրիգորյանին:
Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցելով, սպանվելուց մի քանի օր առաջ, Հարություն Գրիգորյանը իր հարազատների հորդորով գնացել է Շիրակի մարզի Քարակերտ գյուղի ազգությամբ եզդի գրբացի մոտ, որպեսզի տեսնի, թե արդյոք իրեն թուղթուգիր է արել հարևանուհին: Հարազատները ենթադրել են, թե երիտասարդ հարևանուհին թուղթուգիր է արել, որպեսզի իրենով անի Հարությունին: Վերջինս էլ, գնալով գրբացի մոտ, հայտնվել է շոկային վիճակում, գրբացը նրան վատ ապագա է գուշակել ` հասկացնելով սպասվող մահը: Նա մի քանի օր շարունակ եղել է անկումային տրամադրության մեջ:
Նշենք, որ վերջինիս` գրբացի մոտ գնալը հաստատվել է ոստիկանության կողմից, նախաքննական գործողությունների շրջանակում ոստիկանները Հարություն Գրիգորյանի սպանվելուց հետո գնացել են տվյալ գրբացի մոտ` ճշտելու, թե ում հետ էր եղել Հարությունը` մենա՞կ, թե՞ ինչ-որ մարդկանց: Գրբացը, ըստ ոստիկանական աղբյուրների, սկզբում չի հիշել, թե խոսքը ում մասին է, սակայն, երբ ցույց են տվել Հարություն Գրիգորյանի նկարը, ասել է, որ նա մենակ էր եկել իր մոտ , ավելին` նկարին նայելով` նաև հավելել է, որ ինքը հաստատ վատ ապագա գուշակած կլինի տվյալ անձի համար: Ինչևէ, գրբացը ևս ցուցմունք է տվել այս գործով:
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանը իր նախաքննական ցուցմունքում, խոսելով կատարած սպանության դրդապատճառների մասին, պատմել է, որ իրենք նախկինում ջերմ, մոտ հարաբերություների մեջ են եղել Գրիգորյանների ընտանիքի հետ, երկու ընտանիքներն էլ ընտանեկան բոլոր արարողություններին` միմյանց կնունքի, ծնունդի, քեֆ-ուրախության մասնակցել են, ինքը եղել է ռեկտոր Վարդևան Գրիգորյանի ավագ որդու ընկերը, իր հայրն էլ նույնպես շատ մոտ է եղել ռեկտորի ու նրա հարազատների հետ, նույն շրջապատից են:
Կարդացեք նաև
Սակայն Կատունյանի մանկավարժ կինը վերջերս դժգոհել է, որ «Հարություն ձյաձյան»( ամուսիններով այդպես են դիմել Հարություն Գրիգորյանին, քանի որ նրանից բավականաչափ փոքր են, կինը` 1981 թվականի ծնունդ է) իրեն լավ աչքով չի նայում, սիրահետում է, որն էլ պատճառ է դարձել երկու ընտանիքների հարաբերությունների վատացման:
Դեպքի օրը Հարություն Գրիգորյանը, մի քանի անգամ զանգահարելով Արման Կատունյանին, հանդիպում է խնդրել` նշելով, որ շատ կարևոր տեղեկություն ունի հաղորդելու կնոջ կապակցությամբ: Հանդիպել են Գետքում, որտեղ և Հարություն Գրիգորյանի մեքենայի մեջ թեժ խոսակցություն է ծավալվել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արման Կատունյանը պատմել է, որ Հարությունը հանելով թուղթուգրի նմուշներ` պեսոկ և այլն, պնդել է, որ Կատունյանի կինն իրեն թուղթուգիր է արել, գերել: Արման Կատունյանը շատ է զայրացել` սա լսելով, վիճաբանել են, քաշքշել իրար, քաշքշոցի թեժանալու պահին Հարություն Գրիգորյանը ձեռքը տարել է իր մեքենայում դրված 33 համարի բանալուն` «կլյուչին:» Սա տեսնելով` Արման Կատունյանը հանել է զենքը: Հարություն Գրիգորյանն էլ իր հերթին է ահաբեկվել` տեսնելով Կատունյանի ձեռքի զենքը, մեքենայից դուրս է եկել`փորձելով փախչել դեպի կիսաքանդ գոմերը, սակայն ռազմական ոստիկանության պաշտոնյան կրակել է: Արման Կատունյանը ոստիկանությանը ներկայացրել է այնպես, որ ինքը ինքնապաշտպանվել է:
Ոստիկանությունը այս պահին ստուգում է հեռախոսազանգերի իսկությունը, խոսակցությունը, գրավոր հարցում է կատարել «Վիվա Սել»-ի գրասենյակ:
Իհարկե, այս ամենը դեռ ստուգվում է` պարզելու ճշմարտությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՔԱՂԱՔՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ, ՈՐ ԱՐՄԱՆԸ ՔԱՆԻՑՍ ԴԻՄԵԼ Է ՎԱՐԴԵՎան գրիգորյանին, թե եղբորդ ասա հեռու մնա կնոջիսՙ, սակայն կինը ու Ապարի խմել սիրող եղբայրը շարունակել են սիլի-բիլին, իսկ Արմանի կինը Գյումրու արվեստների ակադեմիայի կոնսերվատորիայի տնօրեն Կարինե Ավդալյանի աղջիկն է,
Սխալ գիտես:Արմանի կինը Ավդալյան Կարինեի քրոջ ախջիկն է…….
Էս Գյուլնազ տատի հեքիաթներից չէ՞ր….