Aravot.am-ը ճանաչված երգահան Արա Գեւորգյանին խնդրեց գնահատել Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում ներկայացրած Սոնա Ռուբենյանի ելույթը:
Հիշեցնենք, հաղթող է ճանաչվել Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն, իսկ Սոնան արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
«Հրաշալի տվյալներ ունի, շնորհալի աղջնակ է, նա հրաշալի կատարեց: Իմիջիայլոց, Սոնայից հետո հանդես եկած տղան լրիվ ֆալշերով երգեց ու ավելի բարձր ստացավ, քան Սոնա Ռուբենյանը»,-փաստեց արվեստագետը:
Ի պատասխան մեր հարցմանը, թե «Նոր ալիքում» Սոնա Ռուբենյանի որակի կատարող ունեցե՞լ ենք, Արա Գեւորգյանն ասաց. «Սոնա Շահգելդյանից հետո մեկ էլ Սոնա Ռուբենյանն էր: Կրկնում եմ, ինձ համար տարօրինակ էր, որ նա նման տվյալներով ու կատարմամբ հայտնվեց ընդամենը 6-րդ հորիզոնականում, մինչդեռ արժանի էր ավելի բարձր միավորների»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ