Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի չափազանց ծանր է. ես շփվել եմ նրա հետ Երեւանում ՝ կալանավորվելուց ընդամենը մի քանի օր առաջ: Լեւոնը չափազանց բարձր ճնշում ուներ, նա հազիվ էր խոսում: Այդ մասին «Artsakh Today» մամլո կենտրոնին հայտնել է հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը՝ Ռուսաստանի իշխանություններին դիմելով կոչով՝ փոխելու Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքի կամ չբացակայելու ստորագրությամբ:
«Լեւոնը շատ հիվանդ մարդ է, եւ «Մատրոսսկայա տիշինան» կարող է դառնալ նրա վերջին հանգրվանը: Ռուսաստանի իրավապահները պետք է մտածեն դրա մասին», – ասել է Մալխասյանը: