Այսօր բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Առաքելական եկեղեցին երեկ նշել է հինգ տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
«Քրիստոսը եւ հանդերձյալների, եւ ապրողերի տերն է։ Սա է պատճառը, որ ամեն տաղավար տոներից հետո մեռելոց է։ Հիսուսի ծնունդը, Զատիկը, Վարդավառը եւ Խաչվերացը, ոչ միայն ավետիս է ապրողների, այլ նաեւ ննջեցյալների համար, հոգիների փրկության համար է, որովհետեւ Քրիստոս ավերեց դժոխքը եւ հոգիներին փրկեց»,- օրվա խորհուրդը այսպես մեկնաբանեց Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Շահեն։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ