Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաժան սպանության մեջ կասկածվող ռազմական ոստիկանության պաշտոնյան արդեն ցուցմունքներ է տվել

Հուլիս 28,2014 13:37

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նա ասաց, որ Շիրակի մարզի Գետք գյուղում 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության կասկածով ոստիկանություն ներկայացած 1978 թվականին ծնված Արման Կատունյանը զբաղեցնում է Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետի պաշտոնը: Վերջինիս արդեն ցուցմունքներ է տվել և խոսել սպանության շարժառիթներից: Սակայն, նախաքննական ցուցմունքները, հրապարակման ենթակա չեն:

Նկատի ունենալով հասարակական մեծ հետաքրքրությունը այս սպանության շուրջ, Aravot.am-ը քիչ անց կհրապարակի Արման Կատունյանի խոստովանական ցուցմունքը, այսինքն այն, ինչ փոխանցում են ոստիկանական մեր աղբյուրները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031