Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

7 անձ խախտել է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը

Հուլիս 28,2014 12:59

Թե Արմեն Դարբինյանի, թե Սեյրան Օհանյանի պարագայում, հիմքերն այլ են.նրանք խախտել են ՏԱ օրենքով սահմանված ժամկետները:

Ըստ ԻԱԿ-ի ամփոփիչ ցուցակի, պատկերն այսպիսին է

1.Գայանե Գասպարյան – Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր-

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է 10.06.2014թ.-ին, այն բանից հետո, երբ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու եւ տեղեկությունը չտրամադրելու համար հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Համալսարանի: Այս պատասխանն ԻԱԿ-ը հավասարեցնում է լուռ մերժման (հաշվի առնելով միայն դատարան դիմելուց հետո հարցմանը պատասխանելու փաստը), ուստի Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը չի ներառվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաների ցուցակում:

2.Ժան-Ժակ Մոնտուա – Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

3.Զավեն Սարգսյան – Երեւանի «Մեսրոպ Մաշտոցի անվան» համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երեւանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

4.Հենրիկ Սարգսյանին – «Գալիք» համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երեւանի «Գալիք» համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

5.Կորյուն Աթոյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցուցակը (անուն-ազգանունները): Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՀՊՏՀ-ն պատասխան գրությամբ հայտնեց, որ ԻԱԿ-ի հարցման բովանդակությունից անհայտ է քաղաքացու, թե իրավաբանական անձի կողմից է հարցումը կատարվել: Սա համարվել է անհիմն պատասխան, քանի որ ԻԱԿ-ն ավելի քան 10 տարի է տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմում է տեղեկություն տնօրինող մարմիններին նույն ձևով, ինչ դիմել է ՀՊՏՀ-ին, և որևէ դեպքում նման պատասխան չի ստացել: Ավելին, հարցումից ակնհայտ է, թե ով է դիմողը (որ կազմակերպությունն է դիմողը)` հացումը կազմված է ԻԱԿ-ի ձևաթղթի վրա, ունի ելից հերթական համար և այլն:

2014թ.-ի մայիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը իր անունից տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցուցակը (անուն-ազգանունները): Սա, ըստ էության, կրկնակի ուղարկված հարցում էր, քանի որ ՀՊՏՀ-ն չէր տրամադրել ԻԱԿ-ի կողմից 2014թ.-ի ապրիլի 16-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ խնդրված նույն տեղեկությունները:

Գևորգ Հայրապետյանի կողմից հարցումն ուղարկելուց 14 օր անց ՀՊՏՀ-ն պատասխանեց, որ չի կարող տրամադրել պահանջվող տեղեկությունները, քանի որ դա կապված է մեծածավալ աշխատանքների հետ, իսկ ՀՊՏՀ-ն նշված աշխատանքները կատարելու համար աշխատողներ տրամադրելու հնարավորություն չունի:

Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նման պատասխանը չի բխում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից, նախատեսված չէ օրենքով: Հաշվի առնելով տեղեկության չտրամադրման համար պատասխանում նշված պատճառը` Գեւորգ Հայրապետյանը հեռախոսազանգի միջոցով դիմել եմ ՀՊՏՀ-ին եւ խնդրել է իրեն հնարավորություն տալ տեղում ծանոթանալ պահանջվող տեղեկություններին` հետ վերցնելով իր հարցումը: Նման հնարավորություն սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով: Սակայն ՀՊՏՀ-ից բանավոր հայտնել են, որ ռեկտորը նպատակահարմար չի գտնում իմ այցը բուհի արխիվ եւ մերժում է պահանջվող տեղեկությանը տեղում ծանոթանալու խնդրանքը:

6.Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2014թ.-ի մարտի 19-ի հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել էր հարցումն ուղարկելուց 2 ամիս 8 օր հետո: Ուստի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու ժամկետներն էականորեն խախտելու համար ՀՀ պաշտպանության նախարարը հայտնվել է ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաների ցուցակում:

7.Արմեն Դարբինյանին – Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 15 օր անց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031