Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի հետ Լոս Անջելեսի նախկին շերիֆի սերտ կապերը կասկածներ են հարուցել. azatutyun.am

Հուլիս 28,2014 12:39

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չի բացառում, որ միանգամից երեք պետությունների` Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներ կարող էին փորձ կատարել կաշառելու Լոս Անջելեսի նախկին շերիֆ Լի Բաքային:

Բաքան Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանության ղեկավարի ընտրովի պաշտոնը զբաղեցնում էր շուրջ 15 տարի` 1998 թվականից մինչև այս տարվա հունվարի 7-ը, երբ նա հայտարարեց իր վաղաժամ հրաժարականի մասին: Նման քայլի պատճառը մամուլում հայտնված տեղեկություններն էին, որոնց համաձայն՝ շերիֆ Բաքայի ենթակաները, այդ թվում՝ նրա զարմիկը, պարբերաբար դաժան ծեծի էին ենթարկում Լոս Անջելեսում գտնվող կալանավայրերի բանտարկյալներին:

ՀԴԲ-ի իրականացրած հետաքննության նյութերին օրերս ծանոթացել է հեղինակավոր The Los Angeles Times պարբերականը` ուշագրավ մանրամասներ ներկայացնելով:

«Բանտերում տիրող կացությունից բացի, կասկածներ կան, որ շերիֆ Բաքան հայտնվել է օտարերկրյա մի շարք պետությունների ազդեցության ներքո: Քննության նյութերում նման մտավախություն է հայտնում քրեական գործում ներգրավված անվտանգության հարցերով փորձագետներից մեկը», – գրում է The Los Angeles Times-ը` հիշեցնելով, որ պաշտոնավարման ընթացքում Բաքան մի քանի անգամ պաշտոնական այցելություններ է կատարել Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան: Ինքը պաշտոնանկ շերիֆը պնդում է, որ Հայաստան և Թուրքիա այցելել է՝ փորձելով նպաստել հայ – թուրքական հաշտեցման գործընթացին:

Ի դեպ, Լի Բաքան Հայաստան էր ժամանել 2006 թվականի դեկտեմբերին` այցելության ընթացքում հանդիպելով այն ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետ: 2011 թվականին, արդեն Լոս Անջելեսում, Բաքան հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին:

Նախկին շերիֆի հատուկ օգնականների թվում էր նաև իրանահայ Թևան Առուստամյանը, ում տարեկան աշխատավարձը, ըստ ABC-7 հեռուստաընկերության, կազմել է 120 հազար ամերիկյան դոլար: Ի դեպ, Առուստամյանը ևս մասնակցում էր 2006-ին Երևանում կայացած Սերժ Սարգսյան – Լի Բաքա հանդիպմանը:

Շերիֆի պաշտոնանկությունից մի քանի ամիս առաջ էլ` 2013-ի նոյեմբերին, Առուստամյանը հայտնվել էր սկանդալային մեկ այլ պատմության մեջ, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ տեսախցիկների առջև սպառնալիքներ էր հնչեցրել լոսանջելեսաբնակ ակտվիստ Արա Մանուկյանի հասցեին: Միջադեպի պատճառը Մանուկյանի՝ «Հայաստան» հիմնադրամում առկա չարաշահումների մասին հայտարարություն տարածելու փորձն էր:

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031