ԱԱԾ աշխատակից ներկայացող Վլադ Հակոբյանի՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի հավաքագրման փորձի կապակցությամբ անցկացվել է ծառայողական հետաքննություն: Այս մասին տեղեկանում ենք Դանիել Իոաննիսյանի «Հետքում» հրապարակած հոդվածից, որտեղ նշված է, թե գրությամբ դիմել են ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և ստացել պատասխան: Եվ գրությունը, եւ ստացված պատասխանները՝ լուսանկարում:
Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ «Այսպիսով, ԱԱԾ անհայտ անվանմամբ մի գլխավոր վարչության պետ բացահայտում է, որ նշված հարցի շուրջ ԱԱԾ-ում կատարվել է ծառայողական քննություն, որի նյութերը փոխանցվել են դատախազություն: Ավելին, նա նշում է, որ այդ նյութերը պարունակում են ծառայողական գաղտնիք:
Գաղտնիքները լինում են տարբեր՝ նախաքննության, անձնական, կորպորատիվ, ծառայողական և պետական: Ծառայողական գաղտնիքը, ըստ օրենքի, տեղեկություն է, որի տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը և այն կարող է վերաբերել ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական ոլորտներին:
Եթե հաշվի առնենք, որ Հրայր Մանուկյանի հետ առնչվող ծառայողական քննությունը չի պարունակում ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական և գիտատեխնիկական, ոլորտներին առնչվող տեղեկություններ, ապա ստացվում է, որ այն պարունակում է հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական ոլորտներին վերաբերող և Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարևոր տեղեկություններ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Հայո*ց: