Լրահոս
Օրվա լրահոսը

Հարաբերական

Հուլիս 27,2014 15:48

Ո՞նց եմ: Եսիմ ոնց եմ: Ալբերտ էնշտեյնից հարցրեք: Որովհետեւ ինքը ժամանակին շատ ճիշտ նկատել է, որ Հայաստանում ամեն ինչ հարաբերական է՝ անկախությունից մինչեւ աշխատավարձ:

Բայց աշխատավարձը գոնե ֆիզիկայի օրենքներին ենթարկվում է՝ ձմռանը ցրտից կամ միգուցե գազի սակագնից սեղմվում՝ մի պուճուր է դառնում, ամռանը մի փոքր ընդլայնվում է, այն էլ, եղանակային պայմաններից կախված՝ եթե գարնանը կարկուտը ծիրանին չի խփում:

Ի դեպ, այս շոգ օրերին անկախությունն էլ է ընդլանվել՝ կարծես բոլորիս արձակուրդ են տվել՝ ըմբոշխնե’ք: Արձակուրդը կարող է կարճ տեւել: Որովհետեւ մենք, հայերս, երբ անկախություն ենք ունենում, չգիտես ինչու, անմիջապես ուզում ենք դրանով կիսվել ուրիշների հետ:

Այս մեր հայաստանյան կյանքում ամեն ինչ հարաբերական է: Դրա համար էլ, երբ հարցնում եք՝ ո՞նց եմ, ասում եմ՝ դիմեք Ալբերտ էնշտեյնին… Թող ասի իր հեղինակավոր կարծիքը՝ մենք ընդհարապես ապրո՞ւմ ենք, թե՞ հարաբերականորեն….

Արմեն Դուլյանի հարաբերական դատողությունները՝ «Առավոտ» թերթի երեքշաբթի օրվա համարում….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031