Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրում եմ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ»

Հուլիս 27,2014 13:50
Aravot

Հարգելի պարոն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,

Նախ, շնորհավորում եմ Ձեզ՝ «Առավոտ»-ի 20-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ անձնական և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Գրում եմ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Ձեզ` թերթի խմբագրականում /«Առավոտ» 26.07.2014թ./, Մրցակցություն, Օբյեկտիվություն, Անկախություն, Պայքար, և Տանջանք հասկացողությունների Ձեր մեկնաբանության համար:
Հեռուստահաղորդումներից ծանոթ լինելով արվեստի /երաժշտություն, կերպարվեստ/ Ձեր զգացողությանն ու իմացությանը, չէի կասկածում, որ Դուք ունեք կյանքի երևույթներին նայելու Ձեր ուրույն և լայնախոհ ոճը:

Բայց երիցս շնորհակալ եմ Ձեզ, նաև այն բանի համար, որ բարձրաձայնեցիք /առնվազն «Առավոտ»-ի բոլոր ընթերցողների համար/ նշված կատեգորիաների այնպիսի ընկալում, որպիսին ես տարիներով փայփայել եմ, բայց չեմ ունեցել համարձակություն իմ շրջապատում արտահայտելու դրանք այնպես, ինչպես մտածում եմ: Ժողովուրդն այսպիսի դեպքերում ասում է` սրտիցս խոսեցիք:
Բոլորն ասում էին օրինակ, որ «…գիտես` կյանքը պայքար է, մրցակցություն է, և այլն…»: Լռում էի: Ոչ այն է համաձայնվեի, քանզի այդպես չէի մտածում, ոչ այն է իմ մտածածը ասեի` որը չէր ընդունվելու շատերի կողմից, և ես էլ իմ կարծիքի հետ մնալու էի միայնակ:

Դուք դա արեցիք: Ձեր և Ձեզ պես բոլոր մտածողների փոխարեն: Կրկին շնորհակալություն: Հիմա հանգիստ կարող եմ ասել, որ «շատերի» ու «բոլորի» հետ, միայն ես չէ, որ համաձայն չեմ, կան նաև` այլ կերպ մտածող մտավորականներ:
Եվ, անհրաժեշտության դեպքում, վկայակոչել նրանցից մեկի հեղինակավոր կարծիքը:
Հարգանքով`

Խաչիկ Շարոյան
«Առավոտ»-ի ընթերցող
27.07.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Կեանքը միանշանակ պայքար է ու մրցակցութիւն՝ լինի դա մանրէի թէ մարդու համար: Հեծանիւ պէտք չէ յօրինել: Բայց այդքանով հանդերձ էլ, ԿԵԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ Է: Բարով վայելէք,,

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031