Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կադիրովը որոշել է պատժել Օբամային եւ Եվրախորհրդին

Հուլիս 27,2014 14:30

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արգելել է երկրի տարածք մտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Եվրոպական հանձնաժողովի անդամ Ժոզե Մանուել Բարոզային, Եվրախորհրդի անդամ Հերման վան Ռոմպեին, ԵՄ գերագույն արտաքին գործերի եւ քաղաքականության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին եւ Եվրոխորհրդարանի ներկայացուցիչ Մարտին Շուլցին: Այս մասին նա գրառել է Instagram-ում: Գրում է Dni.ru-ն:

«Հարգելի ընկերներ, ամբողջ աշխարհը վկա է դարձել Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում տեղի ունեցող ողբերգություններին: Իսկ վերջին շրջաններում նաեւ Ուկրաինայում: Իբրեւ թե դեմոկրատիա ներմուծելով՝ սպանում են խաղաղ բնակիչներին, կանանց, ծերերին, երեխաներին, վերացնում են քաղաքներ, սրբավայրեր: Այս ամենի համար պատասխանատու են ԱՄՆ-ն եւ Եվրախորհուրդը: Նրանց ղեկավարների գործողությունները պետական ահաբեկչություն են՝ երկրներին եւ ժողովուրդների նկատմամբ: Եւ մեծ մասամբ թափվում է մուսուլմանի արյուն»,- գրել է նա՝ հայտնելով, որ որոշել է պատիժներ կիրառել վերը նշված մարդկանց նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031