Հաճախ սրճարաններում պատվիրում ենք շոկմանժե կոչվող քաղցրավենիքը, եւ գդալը դեմ է առնում սառցե կտորների կամ ատամը՝ ընկույզի կեղեւների: Այդ ամեն ինչից խուսափելու համար պարզապես պետք է տանը, քո ձեռքով պատրաստել այդ չափազանց հեշտ քաղցրավենիքը եւ ուտել՝ որքան ցանկանում ես:
Անհրաժեշտ մթերքները
Ձվի սպիտակուց- 6 հատ
Շաքարի փոշի- 100 գրամ
Կարդացեք նաև
Սեւ շոկոլադ- 100 գրամ
Կարագ- 100 գրամ
Աղացած ընկույզ- 100 գրամ
Կոնյակ- 30-50 գրամ
Նարնջով շոկմանժե պատրաստելու դեպքում՝ 1 նարինջ:
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցը լավ հարել, ավելացնել շաքարի փոշին, շարունակել հարել, մինչեւ շաքարի փոշին լրիվ լուծվի եւ սպիտակուցը լավ պնդանա, դառնա բեզե:
Ջրային բաղնիքի վրա հալեցնել շոկոլադն ու կարագը: Թողնել մի փոքր սառչի, մինչ այդ բեզեին զգուշությամբ ավելացնել ընկույզն ու կոնյակը՝ դանդաղ հարելով: Ապա, անընդհատ, բայց ամենացածր արագությամբ հարելով, ավելացնել հալած շոկոլադը՝ կարագով:
Եթե նարինջով եք պատրաստում, լավ լվացած նարնջի կեղեւը մանր քերիչով քերեք, լցրեք բեզեաշոկոլադային խառնուրդի վրա: Ի դեպ, այս դեպքում կարող եք նաեւ կոնյակի փոխարեն նարնջի լիկյոր ավելացնել:
Ստացված զանգվածը լցնել աղանդերային կամ պաղպաղակի ամանների մեջ, դնել սառնարան՝ առնվազն 5 ժամով:
Մատուցելուց զարդարեք աղացած ընկույզով, կամ, եթե նարինջի կեղեւով եք պատրաստել, կարող եք զարդարել կեղեւից եւ սպիտակ թաղանթից ազատված նարնջի սեգմենտներով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ