Ռուսաստանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչը վթարի է ենթարկվել Աստրախանի վրա, օդաչուն մահացել է: Լրագրողներին այս մասին հայտնել է Ռազմաօդային ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարեւը:
Ինքնաթիռը կատարում էր ծրագրված փորձնական թռիչք: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է ավիացիոն տեխնիկայի արգելակումը: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վիկտոր Բոնդարեւը «ИТАР-ТАСС» լրատվական ծառայությանը հայտնել է , որ ինքնաթիռն ընկել է բնակելի տներից հեռու, տեղի բնակիչները չեն տուժել:
Ինքնաթիռի գետնին ընկնելու ժամանակ հրդեհ է բռնկվել, հրշեջները մարել են կրակը: