Ըստ weather.am կայքի՝ այսօր՝ հուլիսի 27-ին, առավոտյան կդիտվի պարզ եղանակ, կեսօրից հետո՝առանձին հյուսիսային շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում 18-23մ/վրկ, հնարավոր է ամպրոպ: Չի բացառվում կարկուտը: Հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, առաջիկա օրերին մի փոքր էլ նվազում կնկատվի: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: