Մինչ «Առավոտ» գալը` ուսանողական տարիներիս` Մեսրոպ Հարությունյանի խմբագրությամբ «Ուսանողական թերթ» էինք վարում, որից հետո պարոն Հարությունյանը մի խումբ ուսանողներիս` փորձաշրջան անցկացնելու համար, ուղղորդեց «Առավոտ»:
Շատ զարմացած էի, երբ առաջին անգամ եկա «Առավոտ», առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի աշխատասենյակ մտնելուն պես նա հարցրեց` «Ամին դո՞ւ ես, չէ՞», հավանաբար ոչ ստանդարտ արտաքինիցս էր գուշակել, եւ մեկնեց մի կրոնական կազմակերպության բուկլետ` ասելով, որ հատուկ ինձ համար է պատրաստել, եւ հանձնարարեց այցելել այդ կրոնական կազմակերպության հավաքին:
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014