Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Բաբայան. «Մեր շեֆի սիրած «արյունոտ» նյութը հաստատ ապահովված էր»

Հուլիս 27,2014 19:00

Մի օր «Առավոտի» խմբագրություն էին եկել 2 հաստավիզ, սափրագլուխ, հավանաբար՝ «ախրաննիկներ»: Ուշ ժամ էր, 22.00-ն անց էր, խմբագրությունում ես եւ Նաիրա Մամիկոնյանն էինք. այս սափրագլուխ ու Նառայի ասած՝ հսկա տղամարդիկ իմ մի նյութի հետքերով էին եկել, բացել էին Նառայի սենյակի դուռն ու ագրեսիվ տոնով հարցրել՝ Նելլի Բաբայանը դո՞ւք եք: Նառան՝ հասկանալով, որ ինչ-որ խնդիր կա, իսկ խմբագրության տղամարդիկ արդեն տուն էին գնացել, շա՜տ վարպետորեն «ցրել էր» դրանց, ասելով՝ «Չէ, ի՞նչ Նելլի, մենք Նելլի չունենք», ու դրանք, իհարկե, «քոռուփոշման» հեռացել էին: Ես անձամբ չէի տեսել նրանց:

Երբ Նառան ինձ ասաց՝ «Նել, քեզ 2 տղամարդ էին հարցնում»: Ես ոգեւորված՝ մտքիս մեջ արդեն մտածում էի՝ կարո՞ղ է ծաղիկ են ինձ բերել, ժպտալով հարցրեցի՝ հա՞, բա ո՞ւր են: Նառան ծիծաղելով ասաց՝ «Նել, իզուր մի ուրախացի, որ տեսնեիր դրանց՝ կլացեիր»: Հետո, երբ Նառան սկսեց նկարագրել նրանց ու նրանց ագրեսիվ տոնը, սկսեցինք երեւակայել՝ թե ինչ կլիներ, եթե դրանք ինձ գտնեին. իսկ եթե գտնեին, իրավական էջի լրագրող Ռուզան Մինասյանի հաջորդ օրվա ու մեր շեֆի սիրած «արյունոտ» նյութը հաստատ ապահովված էր:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031