2009 թվականի մայիսից սկսեցի թղթակցել «Առավոտին»: Իմ առաջին նյութերից մեկը ձմեռ պապիկների վազքի մրցույթի մասին էր: Մրցույթի մեկնարկը Աբովյան փողոցի սկզբից էր ու ավարտվելու էր հանրապետության հրապարակում:
Փոխանակ գնայի վազքի վերջնակետը ու այնտեղ սպասեի մրցույթի մասնակիցներին, գնացի մրցույթի մեկնարկի վայր: Մի քիչ էլ ուշացել էի ու հասա այն պահին, երբ հայտարարվեց մրցույթի սկիզբը, չհասցրի մասնակիցների հետ զրուցել ու ստիպված եղա նրանց հետ վազել ամբողջ ճանապարհը, որ գոնե ժամանակին հասնեմ վերջնակետ:
Ընթացքում միայն հասցրի ֆոտոխցիկս պայուսակիցս հանել ու նկարել:
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014